Առաջին բժշկական օգնություն
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում
Ամանորյա տոնակատարություններից հետո, հավանաբար, շտապբուժօգնության կանչերի մեծ մասն առնչվում են սննդային, ալկահոլային թունավորումներին, այրվածքներին:
Այս առումով, թե ինչպիսին էր այս տարվա հետտոնական կանչերի վիճակագրություն, խնդրեցինք պատմել Երևանի քաղաքապետարանի ՙշտապբուժօգնության՚ ՊՓԲԸ գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արտյոմ Պետրոսյանին:
2009 թվականը մեզ համար եղավ կայուն տարի, այն առումով, որ ֆինանսական ճգնաժանային պայմաններում կայունությունը արդեն իսկ համարում եմ դրական արդյունք: Այս ընթացքում չեն եղել վառելիքի, դեղորայքի մատակարարման խախտումներ, աշխատավարձի ուշացումներ: Միայն 2009-ին չենք կարողացել իրականացնել զարգացման ծրագրերի ներդրումներ: 2010 թվականն սկսել ենք կայուն մեկնարկային դիրքերից և ակնկալում ենք խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմվել է ողջ հանրապետության շտապբուժօգնության ծառայության արդիականացման ծրագիրը: Երևանի կտրվածքով, ծրագիրը ներկայացված է մի շարք միջազգային կազմակերպություններին, որոնք պատրաստակամ են ծրագիրը աստիճանաբար իրականացնել: Առաջին անգամ Երևանի քաղաքապետի որոշմամբ 2010 թ. Երևան համայնքի բյուջեից հատկացումներ են կատարվել շտապ բուժօգնության 5 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով: Ընդ որում, ավտոմեքենաները պետք է լինեն որակյալ բոլոր սարքավորումներով հագեցված: Ես դա համարում եմ շատ մեծ իրադարձություն և երևի ավելորդ է նշել, թե շտապբուժօգնության համար որքան մեծ նշանակություն ունի անհրաժեշտ սարքավորումներով ավտոմեքենաներ ունենալը: Դրանով լուծվում է երկու խնդիր: Առաջինը բարձրանում է բնակչության շտապբուժօգնության սպասարկման որակը և երկրորդը, որը նույնպես կարևոր նշանակություն ունի, անձնակազմի համար ստեղծվում են բարելավված աշխատանքային պայմաններ: Դրա համար ձեր թերթի միջոցով ուզում եմ կոլեկտիվի անունից իմ շնորհակալական խոսքը հղել Երևանի քաղաքապետին, որովհետև սա առաջին դեպքն է, որ ընտրվելուց հետո առաջին իսկ որոշումներից մեկը դարձավ շտապբուժօգնության ծառայությունն հագեցնել ավտոմեքեներով:
Հուսով ենք 2010-ին համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ կտա իր դրական արդյունքը: ԱՄՆ-ի դեսպանատան հետ պայմանավորվածության համաձայն, մեզ կտրամադրվի սարքավորումներ և նավիգացիոն համակարգ, որը տեղադրվելու է «1-03»դիսպետչերական ծառայությունում, իսկ շտապօգնության մեքենաների մեջ տեղադրվելու են GPS համակարգը, որը հնարավորություն կընձեռի էկրանի վրա տեսնելու շտապօգնության մեքենաների տեղակայումը և տեղաշարժը: Այն օպերատիվ տեսանկյունից շատ մեծ նշանակություն ունի, քանի որ նվազում է հիվանդին հասնելու ժամանակահատվածը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչությունը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել ոչ միայն Երևանի, այլև հանրապետության շտապբուժօգնության համակարգում:
Մեզ մոտ բժշկական բրիգադները համապատասխանեցված են կանչերի թվին: Այսօր մեր ծառայությունում գործում է 33 բրիգադ: Ներկայումս, իմ որոշմամբ, վարում ենք ճկուն քաղաքայանություն, ըստ որի, սեզոնային կանչերի թվի ավելացմամբ ավելացնում ենք նաև բրիգադների թիվը, օրինակ, իմ հրամանով հունվարի 1-10-ը, տոնական օրերին, կանչերի թիվն ավանդաբար ավելանում է և մենք բրիգադների թիվն ավելացրինք 3-ով: Այսօր մեզ մոտ աշխատում են 198 բժիշկ, շուրջ 240 բուժքույր, ինչպես նաև վարորդներ և տեխնիկական անձնակազմը:
Ի տարբերություն բժիշկների, բուժքուրերի և վարորդ-սանիտարների համար պարտադիր վերապատրաստման համակարգ չի գործում, ուստի, մենք ամեն տարի նրանց համար անցկացնում ենք վերապատրաստման դասընթացներ, այնուհետև` ներքին ատեստավորում:
Սկսած նոյեմբերի կեսերից կանչերի կտրուկ աճ նկատվեց: Բացի սեզոնային կանչերի աճից, որը միշտ լինում է աշնանը, ավելացավ նաև A/H1N1 գրիպի վիրուսով կասկածյալների կանչերը: Առողջապահության նախարարի հրամանով մենք սկսեցինք հերթապահություններ սահմանել ՙԶվարթնոց՚ օդակայանում, կասկածվող բազմաթիվ հիվանդների տեղափոխեցինք ինֆեկցիոն հիվանդանոց, ինչպես նաև Երևան քաղաքի հիվանդանոցների մի շարք վերակենդանացման բաժանմունքներ: Այնուհետև կրթության նախարարության կողմից հայտարարված դպրոցական արձակուրդների շնորհիվ, արդեն հաջորդ օրն իսկ նվազեց կանչերի թիվը, որը շարունակվեց մինչև տոնական օրերը:
Մենք այս տարի բավական շատ վառելիք, դեղորայք էին պահեստավորել, քանի որ աշխատելու էինք տոնական բոլոր օրերին, սակայն պետք է նշեմ, որ, ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի, նկատելի էր կանչերի նվազում: Հունվարի 19-ի դրությամբ, կանչերի թիվը հասավ 453-ի: Ներկայումս նվազել է նաև սեզոնային գրիպի կանչերի թիվը, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Ըստ իմ դիտարկումների, այս տարի զանգվածային լրատվական միջոցները շատ անդրադարձան սննդակարգի պահպանմանը, տարբեր հեռուստաալիքներով մեր բժիշկների խորհուրդները նպաստեցին նաև թունավորումների նվազեցմանը և, կարծես թե, բնակիչները հետևեցին այդ խորհուրդներին: Ի դեպ, նկատելի է, որ ժողովուրդն սկսել է ավելի շատ մտածել սեփական առողջության պահպանման մասին, որը նաև ռազմավարական խնդիր է մեր երկրի համար և ուրախ եմ, որ մեր ժողովուրդը հասել է այդ մակարդակին:
Կարդացեք նաև
Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...
Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...
Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...
Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...
Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ
I. Ներածություն...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
Նպատակը` սույն մեթոդական ուղեցույցը նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների...
Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն